Հղիություն, ծննդաբերություն
|
|
Ալկոհոլի օգտագործումը հղիության ընթացքում
Ալկոհոլի օգտագործումը շարունակում է մնալ հանրային առողջության հիմնական խնդիրներից մեկը, ինչն արդի է նաև Հայաստանում, այդ թվում նաև կանանց շրջանում: Պաշտոնական վիճակագրության համաձայն, ալկոհոլային խմիչքի օգտագործումը կանանց շրջանում սկսել է «երիտասարդանալ» և ներկայում կանանց կեսից ավելին՝ 52.8%-ը, միջին հաշվով որևէ առիթով օգտագործում է մինչև 1 չափաբաժին ալկոհոլ: Հետևաբար, հղիության և հետծննդյան շրջանում ալկոհոլի օգտագործման վտանգների վերաբերյալ իրազեկված լինելը կարևոր է Ձեզ և Ձեր երեխային պաշտպանելու տեսանկյունից:
Հարկ է ընդգծել, որ հղիության կամ հղիության պլանավորման ընթացքում ալկոհոլի օգտագործման անվտանգ և թույլատրելի չափաբաժին գոյություն չունի: Ալկոհոլի բոլոր տեսակները հավասարապես վնասակար են, ներառյալ բոլոր տեսակի գինիները և գարեջուրը:
Պտղի մոտ ալկոհոլի ազդեցության հետևանքով առաջացող հնարավոր խանգարումները կանխարգելելի են, եթե երեխան մինչև ծնվելը չի ենթարկվում ալկոհոլի բացասական ազդեցությանը:
Ինչու՞ է ալկոհոլը վտանգավոր
Մոր արյան մեջ թափանցած ալկոհոլը պտղին անցնում է պորտալարի միջոցով։ Հղիության ընթացքում ալկոհոլի օգտագործումը կարող է հանգեցնել այնպիսի անցանկալի հետևանքների, ինչպիսիք են վիժումը, մեռելածնությունը և մի շարք ֆիզիկական, վարքային և մտավոր խանգարումներ, որոնք կարող են ուղեկցել ապագա երեխային ամբողջ կյանքի ընթացքում: Այս ախտաբանությունը հայտնի է որպես պտղի ալկոհոլային սպեկտորի խանգարումներ (FASDs):
- Պտղի ալկոհոլային սպեկտորի խանգարումներ ունեցող երեխաները կարող են ունենալ հետևյալ բնութագրերը և վարքագծային խանգարումները․
- ոչ նորմալ դիմագծեր, օրինակ, քթի և վերին շուրթի միջև հարթված թմբիկներ,
- գլխի փոքր չափս,
- կարճահասակություն,
- ցածր մարմնի զանգվածի ինդեքս,
- կոորդինացիայի դժվարացում,
- գերակտիվ վարքագիծ,
- ուշադրության կենտրոնացման դժվարացում,
- վատ հիշողություն,
- դպրոցում ուսանելիության դժվարացում (հատկապես մաթեմատիկայից),սովորելու դժվարություն,
- լեզվական և խոսքի զարգացման հապաղում,
- ինտելեկտի թուլություն (ցածր IQ),
- ցածր ճանաչողական և դատողական հմտություններ,
- քնի և ծծողական ռեֆլեքսի խանգարումներ,
- տեսողական և լսողական խնդիրներ,
- խնդիրներ՝ կապված սրտի, երիկամների և ոսկրային համակարգի հետ:
Գրականություն՝ https://www.cdc.gov/ncbddd/fasd/alcohol-use.html
29.12.2023
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYxlVekh' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ